Խայտառակ իարադարձությունները շարունակվում են Շիրակի պետհամալսարանում...
Հավաստի տեղեկությունների համաձայն' հիմա էլ Շիրակի Մայր բուհը խնդիրներ է ստեղծել "Վեոլիա-Ջուր" ընկերության հետ... Բուհի ռեկտորի ՊԿ Երվանդ Սերոբյանը, ընդունելով փաստը, որ համալսարանը ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների խախտում է թույլ տվել, պարտավորվել է 1 միլիոն 29 հազար 931 դրամ վճարել ընկերությանը...
ՇՊՀ-ն այնպիսի խայտառակ ֆինանսական վիճակում է գտնվում,որ բուհի ղեկավարը խնդրել է "Վեոլիա-Ջուր" ընկերությանն այդ գումարը վճարել մաս-մաս՝ նախապես վճարելով 300.000 ՀՀ դրամ, իսկ գումարի մնացած մասը վճարել ամսական 100.000 ՀՀ դրամ՝ մինչև պարտքի ամբողջական մարումը... Փաստն այն է, որ ՇՊՀ-ն շարունակում է ոչ արդյունավետ օգտագործել իր ֆինանսական միջոցները և ահռելի գումարներ է վճարում տուժանքների համար...
Հետաքրքիր փաստ.2017 թ-ի բուհի ռեկտորի ֆինանսական հաշվետվության մեջ նշված է,որ մեկ տարվա դիմաց բուհը նույն "Վեոլիա-Ջուր" ընկերությանը ծառայութնունների դիմաց վճարել է 1 միլիոն 592 հազար դրամ...Իսկ 2018 թ-ը դեռ կեսն է ընկել,սակայն բուհն արդեն տուժանքներով մոտ 1 միլիոն 100 հազար դրամ պարտք է կուտակել,որն էլ չի կարող վճարել...
Ի դեպ, "Վեոլիա-Ջուր" ընկերությանը տուժանքը մաս-մաս վճարելու աղերսագին խնդրանքով դիմող Սերոբյանը լավ կլինի բացատրի, թե ինչպես կարող է 2,5 հաստիքով 3 իրավաբան (մեկը ռեկտորի օգնական կամ խորհրդական է ձևակերպված) ունեցող բուհը 940 հազար դրամ վճարել Երևանից հրավիրված փաստաբանին, ով Սահակ Մինասյանի և նրա ֆան-ակումբի շահերը կպաշտպանի Գագիկ Համբարյանի և Հովհաննես Խորիկյանի դեմ դատարանում...
Հ.Գ.Այս խայտառակ փաստերի առիթով Շիրակի մարզի դատաղազը,ինչպես ՄԻՇՏ,լռում է...
Գագիկ Համբարյան