ԻԻՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում անդրադարձել է Ադրբեջանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գանձակի քաղաքապետի դեմ տեղի ունեցած մահափորձին՝ ասելով․
«Բռնություն պարունակող ցանկացած արարք, այդ թվում և ահաբեկչությունն ու դրա որևէ այլ դրսևորում Իրանի համար մշտապես եղել է դատապարտելի։ Ես դատապարտում եմ նաև այս արարքը (Գանձակի քաղաքապետի դեմ մահափորձը – Ա․Տ․) և հուսով եմ, որ նա կապաքինվի և մենք այլևս նմանատիպ դեպքերի չենք առերեսվի։ Կարող եմ ասել, որ մի շարք փաստեր, որոնց ականատեսն ենք վերջին շաբաթների ընթացքում, ցույց են տալիս, որ որոշակի շրջանակների կողմից Իրանի դեմ վարվող հոգեբանական պատերազմը ակտիվացել է, և միտումնավոր՝ կեղծ լուրերի տարածման միջոցով փորձ է արվում մեղադրանքներ առաջադրել Իրանի դեմ։ Ուստի իրանական հասարակությունից և մեր բարեկամներից պահանջվում է առանձնակի զգոնություն և ուշիմություն։»
Հ․Գ․ Ուշադրության է արժանի այն, որ դեպքը դատապարտելիս Ղասեմին խոսել է ոչ թե հոգնակի, այլ եզակի թվով՝ օգտագործելով «ես» դերանունը, ապա մնացած ամբողջ տեքստում շարունակել հոգնակի թվով։
Արտյոմ Տոնոյան