Պետք չէր մարգարե լինել՝ կանխատեսելու համար ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթի ու նույն օրը ստորագրված ԵՄ-Ադրբեջան նախապարմանագրի համապատասխան դրույթների ադրբեջանական մեկնաբանությունները։ Երկու ուղղությամբ էլ բացթողում կա, ու ոնց որ թե մեր նոր իշխանութրուններին էլ, նրանց կույր համակիրներին սա չի էլ հետաքրքրում, ինչպես որ խոշոր հաշվով չի հետաքրքրել պաշտոնի նշանակվողների արհեստավարժությունը, փորձառությունն ու բանիմացությունը։

Նվազ քննադատության դեպքում էլ հնչել է՝ բա նախկինները լա՞վն էին, թողեթ թող աշխատեն։ Թողել ենք, թողելու ենք ու դեռ կթողենք։ Հարցը նա չէ, որ այս փաստաթղթերը շատ բան են որոշում։ Ոչ։ Ադրբեջանի ներսում քարոզչության համար օգտագործվելը հանգիստ թողենք։ Ալիևը կուզի՝ թող ասի, թե տիեզերագնաց է, իր հոտն էլ թող հավատա կամ չհավատա։ Պարզապես նման փաստաթղթերն օգտագործվելու են բանակցային գործընթացի վրա ազդելու համար։


Երբ Ալիևը պահն եկած ժամանակ թուղթը թևի տակ դրած խրոխտ ասի՝ ձեր երկիրը ՆԱՏՕ-ում քվեարկել է հակամարտությունը իմ տարածքային ամբողջականոթյան համատեքստում լուծելու օգտին, իսկ ԵՄ-ում էլ՝ իմ սահմանների անձեռնամխելիության օգտին, այդ ո՞ր դիվանագետն է առարկելու... Այս խզբզանքում հենց դա են ասում։ Վատագույն դեպքում էլ դրանք օգտագործվում են «տարածքային ամբողջականության վերականգնմանն» ուղղված պատերազմը արդարացնելու ու լեգիտիմացնելու համար... Ու ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթաժողովը կլինի 2 տարի անց... Ու այս թափանիվը կանգնեցնելն ու ետ շրջելը դժվար կլինի։ Մինչդեռ այսօր մեկ քայլ առաջ դնելու հնարավորություն ու լեգիտիմության մեծ ռեսուրս կար... Հա, ի՞նչ էի ասում. թողենք աշխատեն։ Կարևորն ազնիվ են, չկեղտոտված ու չարատավորված... Էխ , ինչ ասեմ... Ափսոս։