Թավշյա հեղափոխությունը միայն Սերժի իշխանության տապալման համար չէր: Այդ հեղափոխության ալիքը Երևանից պետք է հասնի Հայաստանի բոլոր մարզերը, ամենահեռավոր քաղաքաներն ու գյուղերը: Իսկ դա հասցնելու համար պետք չէ, որ Նիկոլը, կամ մեկ ուրիշը հասնի գյուղ, հասնի քաղաք, դրա համար պետք է յուրաքանչյուրը դառնա պահանջատեր: Պահանջի իր մուծած հարկ ու տուրքի ծախսման հաշվետվությունը, պահանջի պետության կողմից զանազան ծրագրերի իրականացման մասին տեղեկատվություն, պահանջի օտարված , բայց գաղտնի պահով անշարժ գույքի մասին տեղեկություն...
Մի խոսքով ժողովուրդը պետք է պահանջատեր լինի, դրա հնարավորությունն այժմ քան երբևէ տրված է... Տեր կանգնեք ձեր իրավունքներին ու տապալեք տասնամյակներ ձգվող անձանց իշխանությունը, քանի որ նրանք այդ իշխանությանը մնացել են զուտ նրա համար, որ էլ ավելի հարստանան, որ մայրաքաղաքում ավելացնեն իրենց բնակարանների թիվը, հանգստյան գոտիների թիվը, սուպերմարկետների թիվը, շքեղ մեքենաների թիվը... Թույլ մի տվեք ձեզ հարստահարեն, այլապես հետո չբողոքեք, որ հեղափոխությունը ձեր թաղ չեկավ...
Հ.Գ. Իմ գրպանը մտնողի ձեռքը կկտրեմ, ու դա չի դիտարկվում գործ տալ...
Կարեն Հովհաննիսյան