Ինչու՞ են մեզ համար հիմա կարևոր Հայաստանի վարչապետի ներկայիս հանդիպումները Բրյուսելում: Փաստորեն այն գլխավոր պատճառով, որ երկարամյա ընդմիջումից հետո, իսկ ընդհանրապես՝ առաջին անգամ 21-րդ դարում Հայաստանը վերջապես ներկայացնում է իրապես լեգիտիմ, հայաստանցիների բացարձակ մեծամասնության կամքը ներկայացնող ղեկավար:
Եվ սա բնավ էլ միայն խոսքեր չեն: Տեսեք, թավշյա հեղափոխությունից հետո մեր երկիրն արդեն հնարավորություն է ստացել քաղաքակիրթ աշխարհին հստակ ներկայացնել այսօրվա ազատական Հայաստանի և բռնապետական Ադրբեջանի միջև եղած ակնհայտ տարբերությունը: Բրյուսելում Փաշինյանն ասել է. «Հայաստանում ժողովրդավարական հեղափոխությունից հետո, դժբախտաբար, Ադրբեջանը դարձավ ավելի ագրեսիվ: Դա պարզապես ագրեսիվություն չէ Հայաստանի դեմ, դա ագրեսիվ քաղաքականություն է մեր տարածաշրջանում ժողովրդավարության դեմ»:
Այսինքն, Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմաններին իրականացված որևէ գրոհ՝ քաղաքակակիրթ աշխարհի կողմից այսուհետ պետք է ընկալվի որպես հարձակում ոչ միայն Հայաստանի, այլև գլոբալ առումով նաև մարդու իրավունքների և ժողովրդավարության դեմ:
Ռուբեն Շուխյան