Հաշվի առնելով Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունները հայկական բանակը ճիշտ քաղականություն է ընտրել՝ սահմանին իրավիճակի կառավարումը սեփական ձեռքերում վերցնելով։
Վերջին օրերին ադրբեջանական կողմը շատ է լուրեր տարածում, թե հայկական զինված ուժերը սահմանի ամբողջ երկայնքով ռազմական գործողություններ են իրականացնում։
Իրականում ռազմական գործողություն ասվածը թշնամու սադրիչ գործողություններին համապատասխան և մի բան էլ ավել պատասխանն է, որը արդյունքում խուճապ է առաջանում ադրբեջանական բանակում։
Իսկ թշնամուն չպետք է թույլ տալ, որպեսզի իր երկրի ներսում իրականացվող խնդիրների լուծումը նա փնտրի առաջնագծում։ Իսկ դա թույլ չտալու միակ եղանակը նրանց հենց առաջնագծում ճնշելն է։
Աշոտ Ասատրյան