Ալիևներն իրենց կլանը պահելու համար դիմում են զանազան մեթոդների: Խոսեմ այդ մեթոդներից մեկի մասին: Քարոզչական դաշտում նրանք այնպիսի տպավորություն են ստեղծում, որ գտնվում են պատերազմի մեջ: Ոչ թե ռազմական ակտիվ գործողություններ, ոչ թե հակամարտություն, ոչ թե լարվածություն, ոչ թե ռազմական բախումներ, այլ պարզապես պատերազմ (Müharibə): Այս բառը հզոր բառ է, և այն ջախջախում է ցանկացած հակաիշխանական քարոզչություն, հաղթահարում ցանկացած սոցիալական բունտ:
Ադրբեջանական գրեթե ողջ տպագիր և էլեկտրոնային մամուլն ունի «Պատերազմ» վերնագրով բաժին, որտեղ ադրբեջանական զինված ուժերի, հայկական զինված ուժերի ու Հայաստանի մասին լուրերն են: Այս բաժնում պատերազմին վերաբերող ոչինչ չկա, միայն ամեն օր սահմանից տրվող գրեթե նույն տեքստով հաղորդագրությունն է, այն էլ նորից պատերազմի հետ կապ չունեցող լուր է: Սակայն ընթերցողը, ամեն անգամ «Պատերազմ» տեսնելով, կարդալով, թևաթափ է լինում, և այլևս կորչում են ներքին պայքարի մասին մտքերը, քանի որ իր ուղեղում արդեն պատերազմ բառը գործ է անում...
Պատերազմի վախով սեփական ժողովուրդին սանձող կրտսեր Ալիևը չի կարող երկար պահել այդ վիճակը, մի օր հաստատ կպայթի փուչիկը: