Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի թանգարանում ցուցանմուշ-բաժակներից մեկի «երկրորդ հատակն» ընկավ, ու այնտեղ ոսկյա մատանի ու շղթա հայտնաբերեցին։
 
Այն 583 հարգի ոսկու դրոշմ ուներ վրան, որը սովորաբար դրվում էր Լեհաստանում։ Այդպիսի գաղտնարաններ այն հրեաներն էին պատրաստում, որոնց տեղափոխում էին մահվան ճամբարներ։
 
Թե ուր էին տեղափոխվում նրանք՝ չգիտեին, այդ իսկ պատճառով էլ իրենց թանկարժեք իրերը պահում էին նման տեղերում, որպեսզի չգողանան։