Հանդես գալով հանրության շահի երաշխավորի դիրքից, ինչպես նաև պետության տնտեսական զարգացման պատասխանատու առաջին գծից՝ կառավարության համար պարզապես հույժ անհրաժեշտություն է Ամուլսարի հանքի խնդրով հստակ, թափանցիկ ու դինամիկ գործողությունների ծրագիր մշակելը, որում կներառվեն այնպիսի դրույթներ, որոնք ընկալելի լինեն բոլոր շահագրգիռ կողմերի համար, իսկ դա նշանակում է, որ պետք է հաշվի առնվեն բացառապես բոլոր կողմերի թեզերը՝ առանց փորձելու տարանջատել ավել հայրենասերին պակասից:
Խնդիրն, անշուշտ, բարդ է, բայց գործողությունները պետք է իրականացվեն հնարավորինս խելքին մոտ ժամկետներում, քանի որ տակից հոսող ջրերն են բազմաշերտ ու բավական պղտոր: