Երկրի ղեկավարը պետք է հոգեկան հիվանդի պես սիրի իր պետությունը, այն աստիճանի, որ կողքից նույնիսկ մարդիկ չհասկանան սիրու նշանները։ Երեկ ֆիլմ էի դիտում, Բրիտանիայում ահաբեկիչները գրավել էին Իրանի դեսպանատունը և պահանջում էին Բրիտանիայի կառավարությունից, որպեսզի Իրանի հանրապետությանը ստիպեն, որ ինչ-որ հարցեր լուծեն։
Ոստիկանությունը և հատուկ ծառայությունները սկսում են օպերացիա, դե սկզբի օրերին համոզում են, որ ահաբեկիչները պատանդներին բաց թողեն, բանակցեն բան ման, տենց արդեն 6-րդ օրը կառավարությունը շտուռմով շենքը վերցնելու հրամանա տալիս ու հրամանի մեջ նշվումա՝ օպերացիան կատարել այնպես, որ բոլոր լրատվամիջոցները կարողանան նկարահանել ընթացքը, օպերացիան ղեկավարող սպան զարմանումա այդ հրամանի վրա, բայց նրան բացատրում են, որ կառավարությունը ցանկանում է ցույց տալ ամբողջ աշխարհին, որ իրենց պետության հետ չպետք է խոսեն ահաբեկչության լեզվով, թե չէ բոլորին այդ ճակատագիրն է սպասվում։ Օպերացիայի ընթացքում միայն մեկ ահաբեկիչ ողջ մնաց, որը դատապարտվեց ցմահ ազատազրկման։
Ֆիլմը նկարահանված էր իրական փաստերի հիման վրա։