ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմում շփոթել են երկու հայտնի հայերի հեռախոսահամարները՝ Ռուսաստանի ֆուտբոլի միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանի փոխարեն զանգահարելով Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին։ Այս մասին իր Twitter-յան էջում գրել է Մարգարիտա Սիմոնյանը։

«Զանգահարեց բջջայինս։ Կանացի ձայն.

-Բարի օր, դա Սիմոնյա՞նն է։
-Այո։Շ
-Նախագահի աշխատակազմից է։ Միացնում եմ…
Տղամարդու ձայն.
-Բարև Ձեզ, Նիկիտա Պալիչ, թանկագինս»: