Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր հրապարակել է կառավարության կազմը...Ըստ Թուրքիայի նոր սահմանադրության,երկրում վարչապետի պաշտոնը չեղարկվում է և կառավարության ղեկավար է դառնում նախագահը...
Առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակվել է ԱԻՆ նախկին նախարար Ֆուադ Օգթայը,ԱԳՆ-ի ղեկավար է վերանշանակվել Մեվլյութ Չավուշօղլուն,ՆԳՆ-ը՝Սուլեյման Սոյլուն,Արդարադատության նախարար՝Աբդուլհամի Գյուլը...ՊՆ նախարար է նշանակվել բանակի Գլխավոր շտաբի նախկին պետ Հուլուսի Աքարը,Ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրել է Էրդողանի փեսան՝Բերաթ Ալբայրաքը և այլն...
Հատկանշական է այն,որ Էրդողանը նախարարությունների թիվը կրճատել է 5-ով՝21-ից հասցնելով 16-ի...
Հուսանք,Հայաստանում ևս կկրճատվեն նախարարությունների և այլ գերատեսչությունների թիվը,որոնք սարսափելի մեծ բեռ են մեր առանց այդ էլ բավական ծանր սոցիալ-տնտեսական վիճակում ապրող ժողովրդի ուսերին...