Սիրիական պետական գործակալությունը (SANA) հայտարարել է, որ հուլիսի 8-ին Հոմս նահանգում տեղակայված T-4 ավիաբազայի ուղղությամբ ավիահարվածներն իրականացրել է Իսրայելի ռազմաօդային ուժերը։ Սիրիական գործակալության տվյալներով, ավիահարվածների արդյունքում Սիրիայի ՀՕՊ համակարգերին հաջողվել է խոցել մեկ իսրայելական ռմբակոծիչ, որից հետո մնացած ռմբակոծիչները լքել են Սիրիայի օդային տարածքը։
Իսրայելական կողմն արդեն պաշտոնապես հերքել է իր մասնակցությունը ավիաբազայի ուղղությամբ իրականացված ավիահարվածներին։