Ռուսական շոու բիզեսի ամենասիրված և հայտնի երգչուհիներից Վերա Բրեժնևան այս օրերին Երևանում է: Երգչուհին օրեր առաջ ելույթ ունեցավ Ազատության հրապարակում ԱԱ ֆուտբոլային տոնի շրջանակներում:
Վերան իր թիմի հետ այցելել է Հայաստանի պատմամշակութային վայրերից մեկը՝ Գառնի, որի մասին տպավորություններով կիսվել է Ինստագրամի Story հատվածում: «Եթե ուշադիր նայեք, կարելի է տեսնել, որ ամբողջ տաճարը մանրակրկիտ վերականգնած է: Գտել են կոտրված հատվածներ և տեղադրել այն մասերում, որտեղ բացակայում էր: Նյութը բազալտ է»: