Երեկ ուշագրավ տեղեկատվություն տարածվեց, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվա կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Հայաստանի դեսպանատուն և օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել ելույթով, որը հայերեն էր՝ ռուսերենի զուգահեռ թարգմանությամբ:

 


Այդ փաստը անսպասելի է եղել ներկաներին համար, բայց նաև հաճելիորեն զարմացրել է նրանց, քանի որ թերևս առաջին անգամն է լինում, որ Հայաստանից ժամանած պաշտոնյան ռուսալեզու լսարանի մոտ հանդես է գալիս իր երկրի պետական լեզվով:

 


Առաջին հայացքից այս ամենը կարող է ընդամենը մանրուք թվալ, բայց փաստենք, որ սա ամբողջությամբ տեղավորվում է նոր կառավարության այն ուղերձների տրամաբանության մեջ, որ ռուս-հայկական հարաբերություններում «տիրոջ և ծառայի» մակարդակի հարաբերությունների էջը անհրաժեշտ է վերջապես փակել և պետք է այսուհետ բացել արժանապատիվ միջպետական հարաբերությունների նոր էջը: