ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր առավոտյան այցելել է ՀՀ հարավարևմտյան սահմանագոտի (Նախիջևանյան հատված)։ Զորամիավորման հրամանատարության հետ նախարար Տոնոյանը մարտական դիրքերում քննարկել է սահմանային իրավիճակը, մարտական ծառայությանը վերաբերող հարցեր և ոչ միայն։ 

Դավիթ Տոնոյանը հանդիպման ավարտին պարգևատրել է մարտական խնդիրները փայլուն կատարած զինծառայողներին։