Կարծում եմ, բոլորս այնքան խոհեմ պետք է գտնվենք, որ ոչ մի մեղադրական բառ անգամ չհնչեցնենք այս անմարդավայել պայմաններում ապրել ջանացող ժողովրդի հասցեին:
Հեշտ է՞ ուսյալ լինել, երբ ուսումնական համակարգդ քարուքանդ է արված...
Հեշտ է՞ ինքնակրթվելով գիտելիք հավաքել և հասկանալ, որ այն քո երկրում պահանջված չէ...
Հեշտ է՞ առողջ լինել, երբ վախենում ես մոտենալ բուժ.հիմնարկներին...
Հեշտ է՞ արդարամիտ լինել, երբ երկրիդ արդարադատների աչքերում փայլատակում է ծառայամտության և փողի փայլը...
Հեշտ է՞ զարգացող տնտեսություն ունենալ, երբ գործարարներիդ բիզնեսում հայտնվելու և այն չկորցնելու հիմնական պայմանը Փայ մտնելն է...
Հեշտ է՞ ապրել մի երկրում, որը ոչ մի կերպ չես հասկանում հասարակական ինչպիսի մոդելի վրա է հիմնված և ուր է գնում...
Չեմ շարունակում...
Վախենում եմ մի քանի տարի տևի այս ,,եթե,,-ների գրառումը: