Անցած հինգ ամիսների ընթացքում, ըստ բանկային կարգավորման և վերահսկողության գործակալության (BDDK) տվյալների, թուրք միլիոնատերերի թիվը 138.980-ից հասել է 156.866-ի:
Թուրքիայում կամ արտասահմանում ապրող թուրք միլիոնատերերը ընդհանուր առմամբ ունեն 1 տրիլիոն 37 միլիարդ 152 միլիոն լիրա: Միջին հաշվով՝ թուրք միլիոնատերն ունի ավելի քան 6 միլիոն լիրա:
Թուրք միլիոնատերերից 141,753-ը գտնվում են Թուրքիայում, իսկ 15,113-ը ՝ արտերկրում:
Թուրքիայի միլիոնատերերը 441 միլիարդ ունեն Թուրքիայի դրամական միավոր հանդիսացող լիրայով և 493 միլիարդ՝ լիրային համարժեք արտարժույթով:
Արտասահմանում բնակվող թուրք միլիոնատերերը՝ 8 մլրդ լիրա և ավելի քան 89 մլրդ լիրա՝ արտարժույթով:
Հուլիսի 3-ին հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ Թուրքիայում տարեկան գնաճը 15 տարվա մեջ առաջին անգամ աճել է ավելի քան 15 տոկոսով:
Լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվեց 20 տոկոսով: