Իրաքի հետախուզական տվյալներով՝ ռուսական զորքերը սպանել են ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքըր ալ-Բաղդադի որդուն՝ Հուդհայֆահ ալ-Բադրիին:

Ըստ Իրաքի հետախուզական տվյալների՝ երեքշաբթի օրը՝ հուլիսի 4-ին, ռուսական զորքերը երեք հրթիռ են արձակել Հոմսում գտնվող մի քարայրի վրա, որտեղ եղել են ԻՊ-ի 30 առաջնորդներ և Բադրիի թիկնապահները: Հրթիռակոծման հետևանքով զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ նաև Աբու ալ-Բադրիին:

Այս տարվա հունիսի 22-ին Աբու ալ-Բադրիին Իրաքից փախել էր Սիրիա, իսկ Իրաքի իշխանությունն առաջնորդի որդուն բռնելու համար խոստացել էր 25 մլն դոլար:

Այս անձը հայտնի է Իրաքում որպես բացառիկ սառնասիրտ մարդասպան: