Ադրբեջանը առաջնագիծ է տեղափոխել նաև ռազմածովային ուժերի ծովային հետևակի ստորաբաժանումները (սև բերետավորներ)։

 

Լուսանկարը հրապարակել է ադրբեջանցի օգտատերերից մեկը։ Սոցցանցերի մի քանի խմբերում գրում են, որ տվյալ ստորաբաժանումները մարտական հերթապահություն են իրականացնում առաջնագծի տարբեր հատվածներում։

 

Արցախի դեմ գործողություներում ծովայիններին օգտագործել են նաև 2016-ի ապրիլին։ Թալիշի ուղղությամբ ոչնչացվածներից մեկը՝ ենթասպա Ռուսիֆ Աղաևը, ծառայում էր ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկում։