Բարի օր, սիրելի հայրենակիցներ, ուզում եմ բարձրաձայնել մի հարցի մասին և կիսվել իմ կարծիքով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ ժամանակ առաջ բարձրաձայնեց այն մասին,ո ր իր որդին' Աշոտը, պետք է պարտադիր զինվորական ծառայության անցնի ՀՀ Զինված ուժերում և ծառայությությունը անցկացնի ԼՂՀ առաջնագծում։

Իմ կարծիքով՝ սա կլինի շատ ռիսկային որոշում, քանի որ, պատկերացնո՞ւմ եք, երբ թշնամին իմանա, որ տվյալ մարտական դիրքում ծառայում է վարչապետի որդին, ինչ կկատարվի այդ դիրքում ամեն օր, ամեն գիշեր։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ես կոչ եմ անում վարչապետին և պաշտպանության նախարարին այնպես անել, որ թե՛ վարչապետի և թե՛ ՊՆ նախարարի որդիները, ծառայելով ԼՂՀ-ում, ոչ մի րոպե չանցկացնեն առաջնագծում։

ՀԳ. Սիրելի ընկերներ, ես չեմ ասում, որ պետքա չծառայի, այլ պետքա և պարտադիրա, որ ծառայի, բայց ոչ սահմանին, ոչ թե նրա, այլ մյուսների անվտանգության համար։