Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը Facebook-յան իր էջում նոր լուսանկար է հրապարակել իր ընկերուհու՝ հաղորդավարուհի Գոհար Հայրապետյանի հետ:

Տեղադրված լուսանկարին կից Լուսինե Բադալյանը խոսել է կյանքի համի ու հոտի մասին գրելով հետևյալ մեկնաբանությունը ՝

«Գիտե՞ք, որն ա էս կյանքի համն ու գույնը ( մեծ բառեր վախենում եմ ասեմ Երջանկություն, բան), որ առավոտից երեկո վազվզլելով ու դեռ մինչև գիշեր անցնելիք ունենալով՝ արանքում մի փոքր ժամանակ ես ունենում, որ կարող էիր հանգստանալ, քեզ կարգի բերել, բայց չես նայում ոչ 42 աստիճան շոգին, ո'չ հոգնածությանդ, ո'չ բարձր կրունկներին, ո'չ էլ արդեն հալված ու լղոզված դիմահարդարմանդ ու գզգզված մազերիդ, վազում ես ( բառիս բուն իմաստով՝ կաբլուկներով), որովհետև չես ուզում վայրկյան անգամ կորցնել սիրածդ մարդկանց հետ երկու բառ փոխանակելու համար ու գիտես, որ իրենք էլ են նույն կերպ «վազել» քեզ մոտ, մի հատ գրկում ես, էլի վազում ես, որ չուշանաս ։)) հետո բոլոր գործերն ավարտելուց հետո հասնում ես տուն, ընկնում ես մահճակալին ու ուրախ ես, որովհետև լիքն ես ։) մի բաժակ գինին պատշգամբում վայելում ես ու աստղերին հետ զրուցում ես քո նոր հորինած՝ համաչափ էվոլյուցիայի տեսության և այլ անհեթեթությունների մասին ։) էսպիսի օրեր էլ են լինում, մի բարդացրեք կյանքը, դարձրեք այն հիասքանչ ։)»,- գրել է հաղորդավարուհին:

https://lurer.com/disc/03-07-18/b67c3f5df58ef42eab09b2c29658f413.jpg