Սպիտակ քաղաքի դպրոցներից մեկում տեղի է ունենալու տնօրենի ընտրություն։ Լուսանկարում այդ դպրոցի խորհուրդն է՝ գործող տնօրենի, ով միաժամանակ թեկնածու է, ընտանիքի ու գերդաստանի անդամներով։ Մարդու այս տեսակը յուրահատուկ ուսումնասիրության կարիք ունի, որովհետև այսքանից հետո նրանք ցանկանում են վերարտադրվել։
Հ.Գ. Շուտով խորհուրդների ձևավորման կարգը կփոխվի, ինչն այսպիսի խայտառակություններ թույլ չի տա։ Նաև կարող է հարց լինել, թե ինչպես է սա հնարավոր հիմա։ Ասեմ, որ օրենքը թույլ չի տալիս տնօրենի ընտրությունից երեք ամիս առաջ վերակազմավորել խորհուրդները։ Լուսանկարից նաև ակնհայտ է դառնում, որ մարզպետարաններն ու նախկին իշխանությունները թքած ունեին կրթության կազմակերպման վրա։ Այլապես տնօրենի հորեղբոր որդին իրենց քվոտայով չէր հայտնվի ցուցակում։