Սեյրան Օհանյանը ծնվել է 1962 թ.-ի հուլիսի 1-ին Շուշի քաղաքում: 1979 թ.-ին ավարտել է ՀԽՍՀ Նաիրիի շրջանի Մրգաշեն գյուղի միջնակարգ հանրակրթական դպրոցը։ Այնուհետև սովորել է Բաքվի բարձրագույն ռազմական համազորային հրամանատարական ուսումնարանը։
Ավարտել է Բաքվի բարձրագույն ռազմական համազորային հրամանատարական ուսումնարանը։
1983 թ. ծառայության է մեկնել Գերմանիայում տեղակայված խորհրդային զորքերի զորախումբ։
1988 թ. հուլիսին տեղափոխվել է Անդրկովկասյան ռազմական օկրուգ և նշանակվել Ստեփանակերտ քաղաքում տեղակայված 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի մոտոհրաձգային վաշտի հրամանատարի պաշտոնին։
1989 թ. օգոստոսին նշանակվել է նույն գնդի մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալի,
1990 թ. սեպտեմբերին՝ մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնին։ 1992 թ. ապրիլին՝ մոտոհրաձգային գունդը Ստեփանակերտից դուրս բերելուց հետո, ծառայությունը շարունակել է ԼՂՀ պաշտպանության բանակում։ Մասնակցել է բոլոր ռազմաճակատներում մղվող մարտական գործողություններին։
1992 թ. դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի պետի պաշտոնին։
1994 թ. սեպտեմբերից մինչև 1998 թ. հոկտեմբերը զբաղեցրել է պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը։ 1998 թ. հոկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար։
1999 թ օգոստոսին ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար։
2000 թ. հունվարին՝ ԼՂՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար։ ՀՀ նախագահի 2007 թ. մայիսի 11-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
2008 թ. ապրիլի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից և արձակել զինվորական ծառայությունից՝ իր զեկուցագրի համաձայն[2]։
2008 թ. ապրիլի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար[3]։
2012 թ. հունիսի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար[4]։
2013 թ. ապրիլի 9-ից 20-ը՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար։
2013 թ. ապրիլի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար[5]։
2014 թ. ապրիլի 3-ից 15-ը՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար։
2014 թ. ապրիլի 15-ին վերանշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար:
Արժանացել է ԽՍՀՄ, Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այլ երկրների պարգևների: