Մի քանի օր է Էջմիածնի Արշալույս գյուղում մոտ 100 մարդ բողոքի ակցիա է իրականացնում գյուղապետի դեմ, օգտագործելով Նիկոլ Փաշինյանի անունը:
Վարչապետը հստակ ասեց, որ տեղի անտեղի թույլ չի տա օգտագործել թավշյա հեղփոխությունը , ոմանց նեղ շահերի իրկանացման համար: Արշալույսը վառ օրինակ է թե ինչպես բառացիորեն մի խումբ մարդիկ կարող են հեղափոխության անվան տակ ճանապարհ փակել Հայաստանի տարբեր վայրերում և այդ մի քանի հոգու ցանկությունները դարձնել իրականություն: Կառավարությունը պետք է հստակ դիրքորոշում հայտնի: Եթե տրամաբանությունը սա է, ուրեմն Հայաստանի բոլոր գյուղապետերն ու քաղաքապետերը պետք է հրաժարական տան քանի որ ընտրվել են նախորդ իշխանության ժամանակ:
Կա հստակ մեխանիզմ, եթե որևէ տեղ փողոց դուրս գա ճնշող մեծամասնություն ապա բնականաբար պետք է լինի հրաժարական ինչպես դա եղավ Սերժ Սարգսյանի պարագայում, իսկ եթե մարդկանց մեծ մասը չի դուրս գալիս, որ մեկը պարտավոր չէ հրաժարական տալու: