Բանաստեղծ Անդրանիկ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել գնդապետ Ղևոնդ Հովհաննիսյանի մասին և դիմել գնդապետի որդուն ̀ Խորեն Հովհաննիսյանին.
«Խորեն ջան, ուշ երեկոյան երբ տեսա Ղևոնդի մասին ֆիլմ ես ուղարկել, խոր ապրումներ ունեցա առանց նայելու:
Հուզմունքն ու հպարտությունը իրար հերթ չտալով լուռ պատմում էին զորեղ հրամանատարի ու սրտալի ընկերոջ՝ գնդապետ Ղևոնդ Հովհաննիսյանի մասին՝ հայրիկիդ ու ընկերջս մասին:
Վերհուշն այնքան իրական էր, որ տեսագրությանը հերթ չհասավ: Առավոտ վաղ բացեցի ու...քսան-քսանհինգ տարով հետ գնացի: Տղաս, հիշողությունն ավելի զորավոր բան է, քան հաճախ գնահատում ենք: Տասնյակ հարյուրներով, հազարներով մեր տղերքին ու նրանց մասին հիշողությունը տանում ենք մեր մեջ, տանում ենք մեզ հետ ու նրանց ծանրությունը ուժ է տալիս ապրելու, ապրածն իմաստավորելու, շարունակությունն ու անելիքը կանխորոշելու համար:
Այս օրերին, երբ մեկ մարդու դեմքով վիճարկվում է այլևս հաղթանակը կռողների ծառայությունը, Ղևոնդի մասին ֆիլմը պատասխան է առաջին հերթին ինքներս մեզ: Շնորհակալություն, բոլորի ու հայրիկիդ համար»: