Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսօր Արարատի մարզի Լուսաշող համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նարինե Գալստյանը:
«Մեկ վայրկյան նույնիսկ չեմ կասկածում, որ Նարինեն կարդարացնի իր վրա դրված բարձր վստահությունը։
Ցանկանում եմ բեղմնավոր աշխատանք այս պատասխանատու ժամանակաշրջանում` ի բարօրություն Լուսաշողի։
Հ.Գ. Նախկին ղեկավարը, սթափ գնահատելով համայնքի բնակիչների վճռականությունը, հեռացել էր իր դիմումի համաձայն»,-գրել է նա։
Իսկ Նարինե Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով իր նշանակմանը, գրել է.
«Նշանակվելով որպես Լուսաշող համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ պատիվ է Հայաստանի Հանրապետությանը և իմ համայնքին ծառայելու այս հնարավորությունը:
Հ.Գ. Որոշումը տեխնիկական պատճառով չեմ կցել»: