Bloomberg գործակալությունը հրապարակել է աշխարհի ամենահարուստ 25 ընտանիքների վարկանշային աղյուսակը,որոնց ընդհանուր կարողությունը կազմել է 1,1 տրիլիոն ԱՄՆ դոլլար...
Առաջին հորիզոնականում է հայտնվել ԱՄՆ-ում բնակվող Ուոլթոնների ընտանիքը,ում պատկանում է 12 հազար խանութից բաղկացած Walmart ցանցը...Այդ ընտանիքի կարողությունը կազմում է 151,5 միլիարդ ԱՄՆ դոլլար...

 


Երկրորդ տեղում կրնին ամերիկյան ընտանիքներից է՝ Կոխերի ընտանիքը,ում պատկանում է Koch Industries-ը,որը հիմնադրվել է Ֆրեդ Կոխի կողմից 1940 թ-ին...Կոխերի կարողությունն,ըստ Bloomberg-ի կազմում է 98,7 միլիարդ ԱՄՆ դոլլար...
Երրորդ տեղում ամերիկյան ամենաքաղցր՝Մարսերի ընտանիքն է,որոնց ներկայացուցիչ Ֆրենք Մարսը 1911 թ-ին հիմնադրել է աշխարհահռչակ Mars ընկերությունը,որը հետագայում դարձավ աշխարհի շոկոլադային կայսրություններից մեկը...Մարսերի ընտանիքը հայտնի է այնպիսի արտադրանքներով, ինչպիսիք են M&M’S-ը, Milky Way-ն ու Mars-ը...Այս ընտանիքի կարողությունը գնահատվել է 89,7 միլիարդ ԱՄՆ դոլլար...

 


Չորրորդ տեղում են երեք բելգիական ընտանիքներ,որոնց է պատկանում հայտնի գարեջուր արտադրող Anheuser-Busch InBev ընկերությունը...Նրանց կարողությունը գնահատվել է 54,1 միլիարդ դոլլար...
Հինգերորրդ հորիզոնականն է զբաղեցրել պերճանքի և թանկարժեք իրեր արտադրող Hermеs ընկերության սեփականատեր Հերմես ընտանիքը,ում ներկայացուցիչ Թիերի Հերմեսը դեռ 1837 թ-ին ֆրանսիական թագավորական ընտանիքնին սկսեց մատակարարել "լյուքս" դասի ապրանքներ...Հերմեսների կարողությունը գնահատվել է 49,2 միլիարդ ԱՄՆ դոլլար...

 


Աշխարհի ամենահարուստ ընտանիքների ցանկում են հայտնվել նաև Chanel ապրանքանիշի սեփականատեր Վերթհայմերների ընտանիքը,հնդկական Ամբանիների ընտանիքը,ում պատկանում է Հնդկաստանի խոշորագույն Reliance Industries կորպորացիան,Քվանդ ընտանիքը,ում պատկանում է BMW կորպորացիան,Cargill Inc-ի սեփականատեր Քարգիլների ընտանիքը,ինչպես նաև գերմանական Boehringer Ingelheim դեղագործական կորպորացիայի սեփականատերներ ընտանիքը...
Սակայն,իմ սուբեկտիվ կարծիքով,միևնույն է այս ցանկում բացակայում են աշխարհի ԻՐԱԿԱՆ ամենահարուստ երկու ընտանիքները,որոնց մասին ուրիշների կարողությունը հաշվել սիրող ո՛չ Bloomberg-ը,ո՛չ էլ Forbes-ը երբևէ չեն հայտնում...Դրանք են Ռոքֆելլերների և Ռոտշիլդների ընտանիքները...
Հ.Գ. Ինպես կասեին այս պարագայում՝"Ձեր դարդերը մերը լինեին..."