Հայաստանի և Նախիջևանի դիրքային փոփոխություններից խոսելիս անազնիվ կլինի աչքաթող անել հայկական բանակի նոր դիրքերը: Շատ եմ ափսոսում, որ չկարողացա լինել բոլոր դիրքերում, քանի որ ժամանակային առումով անհնար էր:
Նախիջևանի ադրբեջանական բանակի սադրիչ գործողություններին, որպես պատասխան հայկական կողմը վերջին շրջանում շուրջ 12 նոր դիրքով առաջ է գնացել, որոնցից ամեն մեկը հատուկ մշակված է, որպեսզի վերահսկի թշնամու նոր և հին դիրքերը և բնակավայրերը: Մեր դիրքերը հիմնականում աշխարհահռչակ հայորդիների անուններով են կնքվել:
Ադրբեջանական դիրքային փոփոխությունները իհարկե չէին կարող անպատասխան մնալ: Այս պահին դեռ իրականացվում են շինարարական աշխատանքները ուղղակի ի տարբերություն իրենց դիրքերի մեր կողմից նաև մարտական հերթապահություն է ընթանում, քամի որ բնությունը արդեն ապահովել է մեր անվտանգությունը, մնում է միայն ենք բարելավենք այդ տարածքները: Իսկ թշնամու կողմը մեր դիպուկահարների ուշադրության կենտրոնում փորձում են դիրքեր կառուցել:
Բայց դե մեր դիպուկահարներն էլ այդքան համբերատար չեն, մեկել տեսար որոշեցին, որ դիրքը իրենց սրտով չի ու էլ չթողեցին աշխատանքներ իրականացնել: