Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ Գիտության պետական կոմիտեի և «Բարվա» ինովացիոն կենտրոնի ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են Վալերի Կիրակոսյանը, Գրիգորի Սերոբյանը, Սամվել Հարությունյանը, Արամ Վարդանյանը, ինչպես նաև ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը: Այս մասին տեղեկանում ենք Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից: Կողմերը քննարկել են Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարներն ու անվտանգության ոլորտի համակարգային լուծումների հնարավորությունները:
ՀՀ ԶՈՒ-ի արդիականացման համատեքստում կարևորվել են նաև պետական և մասնավոր հատվածների փոխգործակցությունը, ինչպես նաև գիտության ներուժի օգտագործումը պաշտպանական ոլորտներում: