Հայազգի Ալեքսիս Օհանյանը, ով Reddit սոցիալական ցանցի համահիմնադիրն է, Թումոյի այգուց տեսաուղերձ է հղել ու ասել, որ ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոնի սաները իրեն ոգեշնչում են։ Տեսաուղերձում նա հայերենով բարևում է և ասում. «Ամեն անգամ, երբ գալիս եմ Հայաստան, Երևան, ավելի ու ավելի եմ տպավորվում այն ամենով, ինչ տեղի է ունենում «Թումո»-ում: Այն աշխարհի մակարդակի ինստիտուտ է: Ես տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկատեր ու ներդրող եմ ու ինձ շատ հպարտացնում է այստեղ՝ Հայաստանում տեսնել այսպիսի լավ ու հիանալի կառույց: Այն այնքան լավն ու հզորն են, որոնք ես տեսել եմ Սիլիկոնային հոտվում, համնաշխարհային այլ տեխնոհանգույցներում: Ես հպարտ եմ ու ոգևորված, որ բոլորդ փոփոխությունների մասն եք, որը Հայաստաին 21 դար է բերում այսպիսի հրաժշալի ձևով: Շարունակեք լինել այդքան լավը, դուք ինձ ոգեշնչում եք»:

 

Instagram-ի իր էջում էլ Ալեքսիս Օհանյանը հրապարակել է լուսանկար ու գրել, որ իր լավագույն ընկերներից մեկը մանկության տարիներին իրեն է նվիրել արծաթից հայկական մետաղադրամ՝ Նոյան Տապանի և Արարատի գեղազարդմամբ։ «Այդ ժամանակվանից սկսած՝ ես այն միշտ պահում եմ ինձ մոտ աշխարհի որ կետում էլ լինեմ»,-գրել է նա:

 

Ավելի վաղ Ալեքսիս Օհանյանը Instagram-ի իր էջում երկու լուսանկար է հրապարակել, որոնցից առաջինը վերնագրել է. «24 ժամ է՝ Հայաստանում եմ: Հետևեք»: Այնուհետև նա այցելել է հայկական շուկաներից մեկը, որտեղից կարճ տեսանյութերի միջոցով ցույց է տվել հայկական մրգերն ու բանջարեղենները: Ծիրան համտեսելուց հետո նա ևս մեկ լուսանկար է թողել Instagram-ում՝ գրելով. «Այցելություն շուկա: Լուսանկարում չեն երևում այն համեղ ծիրանները, որոնք կերել ենք: Մենք հայտնի ենք պահածոների պատրաստման գործում: Հայրս սովորություն ուներ ձմեռվա համար բանջարեղեններ պահածոյացնել: Կարծում եմ՝ ժամանակի հարց է, թե ես երբ կսկսեմ»: