Ովքեր պատրաստվում են մեկնել Արևմտյան Հայաստան, խորհուրդ կտամ լինել շատ զգույշ: Նույնիսկ խորհուրդ կտամ այս ժամանակաշրջանում չեղարկել այցերը:
Թուրքիայում սկսվել է ներքին պատերազմ հատկապես հարավ- արևելյան և արևելյան նահանգներում, որոնք էլ ընդգրկվում են հիմանակն զբոսաշրջային ուղղությունների մեջ:
Օրինակի համար, Աղըր նահանագում , Դողուբայազետ քաղաքում անհայտ անձիք սպանել են մեկնի, և թողել գրություն, որտեղ գրված է , թե տվյալ մարդուն կասկածում են Թուրքիայի հետախուզության գործակալ լինելու մեջ:
Թուրքիայի իշխանությունն էլ սկսել է իրականացնել ձերբակալություններ ֆեթուհալլիստ կամ PKK-ի անդամ լինելու կասկածանքով: Մայրուղիներին կանգնեցնում են ավտոբուսներն ու խուզարկում, եթե հայտնաբերում են որևէ իր, օրինակի համար դրոշ, ապա ահաբեկիչների հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալում են: Մի խոսքով բավականին լարված է իրավիճակը:
Կարեն Հովհաննիսյան