Լրագրող Դավիթ Դավթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

 

1. Ադրբեջանն այո, դիրքերն առաջ է բերել՝ չեզոք գոտու հաշվին, ԲԱՅՑ, հիմա ավելի խոցելի է՝ մեկ դիրքին հսկում են 3 կողմից, բարձր դիրքերից:

 

2. Հայկական կողմն էլ ամրացրել է այդ հատվածում իր դիրքերը, ավելի անվտանգ ու ամուր դարձրել, նոր ենթակառուցվածքներ ստեղծել:

 

3. Նույն ուղղության մեկ այլ հատվածում, հակառակորդի քաղաքն արդեն հայ դիրքապահների ափի մեջ է: Հայկական ստորաբաժանումները վերակառուցել են առաջնագիծն ու այժմ հետևում են ոչ միայն ադրբեջանական զինուժի, այլև բնակչության անցուդարձին, գյուղատնտեսական աշխատանքին: Ընդ որում սա սպառնալիք չէ, հակադարձումն է ադրբեջանական քարոզչամեքենայի հայտարարություններին՝ թե Հայաստանի գյուղերն իրենց թիրախում են:

 

* Որևէ կողմից հրադադարի խախտման դեպքում հակառակորդը կպատժվի ՀՀ զինուժի միանգամից մի քանի գերիշխող ուղղություններից: