Հայաստանի կողմից դիտարկվող Նախիջևանի տարածքները։ Ուզում եք դաժան, կլինի դաժան։ Նկարները ըստ իրենց հերթականության։

1-ին նկարում ադրբեջանական գումարտակն է, որը դիտարկվում է մեր դիրքից, գումարտակում կատարվող ցանկացած քայլի կարելի է հետևել ամենահասարկ հեռադիտակով կամ դիպուկարահր զենքի օգնությամբ։

2-րդ նկարում ադրբեջանական Սադարակ գյուղն է, որը շատ խիտ բնակեցված է և գտնվում է մեր վերահսկողության տակ։ Ցանկացած մեկ կրակոց ուղղակի քաոսի մեջ կգցի այս բնակավայրը։ Զինվորականները փաստում են, որ գյուղը չեն կարող դատարակել մի քանի ժամվա ընթացքում։

3-րդ նկարում դեպի գյուղ և այլ քաղաքներ տանող ճանապարհն է, որը պատերազմական իրավիճակում հանդիսանալու է, որպես փրկության ուղղի։ Ճանապարհը նույնպես գտնվում է մեր վերահսկողության տակ։

4-րդ նկարում բնակավայրերը պաշտպանող ադրբեջանական դիրքն է, որի թիկունքային հատվածը նույնպես մեր նշանառության տակ է ու այս դիրքից ոչ մի լուրջ ռազմական գործողություն կատարել հնարավոր չէ։

Հ․Գ․ Արենիին խփող բանակի գերագույն հրամանատարը այս ամենի մասին շատ լավ տեղյակ է։ Նա տեղյակ է նաև մյուս բոլոր բնակավայրերի մասին, որոնք այժմ մեր աչքի առաջ են։

Фото Ashot Asatryan.

 

Աշոտ Ասատրյան