Սա իմ վերջին գրառումն է FB սոցցանցում... Ինչու՞։ Ասեմ։ Ոչ մի երջանիկ, ոչ մի ուրախ ու կյանքով լի հայտարարություն, նկար, գրառում ես չեմ տեսնում։ Միայն քաղաքականություն, միայն չարախոսություն, միայն հաշվեհարդար ու միայն սպառնալիքներ...

 

Սարսափելի հոգեկան ապրումներ եմ ունենում յուրաքանչյուր գրառում կարդալիս, ու խոսքն արդարության կամ անարդարության մեջ չէ, այլ ջերմության, բարության, հոգու խաղաղության ու դրական լիցքերի, որոնք իսպառ բացակայում են։ Ամեն անգամ FB մտնելիս սարսափում եմ, դժբախտանում եմ, տխրում ու հիասթափվում եմ։

 

Կյանքն այնքան երկար չէ, որպեսզի ես կարողանամ դիմադրել այս բոլոր չարախոսություններին, հիմար կամ խելոք, բայց չարով լցված անհամեմատ գերիշխող մտքերին Ես կողմնակից եմ ժպիտին, ուրախ մտքերին, դրական քոմենթներին ու բարին քարոզող վիդեոներին։ Օրս փչանումա FB մտնելուց հետո։ Կներեք։ Հաջողություն, բայց միայն FB-ում, ես Ձեզ հետ եմ, ինչքան ուրախ ու գեղեցիկ վայր կա, այնտեղ։ Էստեղ շունչս չի հերիքում։