ՀՀ ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Քիչ առաջ խոսեցի բնապահպանության նախարար Erik Grigoryan-ի հետ, ով խոստացավ հետամուտ լինել Մանվել Գրիգորյանի առանձնատանը պահվող կենդանիներին այդ տարածքից դուրս բերելու հարցում: FPWC հիմնադրամի տնօրեն Ruben Khachatryan-ն էլ պատրաստակամություն հայտնեց մասնագիտացված խմբով տեղում ծանոթանալ անազատության մեջ պահվող վայրի կենդանիների առողջական վիճակին, տրամադրել առաջնային շտապ կենդաբուժական օգնություն և անհրաժեշտության դեպքում նրանց տեղափոխել մասնագիտակցված վերականգնողական կենտրոն։
Շնորհակալ եմ: Հուսամ այս հարցն արագ կլուծվի»: