Խաժակ Աղաբեկյանն ազատվել է պաշտոնից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը.
«Խաժակ Աղաբեկյանն այլևս չի պաշտոնավարում Արարատի մարզպետարանում՝ սկսած 22.06.2018-ից: Հեռացել է իր դիմումի համաձայն»:
Հիշեցնենք‚ որ ոստիկանության տվյալներով՝ Արարատի մարզի կրթության գլխավոր պատասխանատու Խաժակ Աղաբեկյանը տարիներ շարունակ ապօրինությունների միջոցով խոշոր չափերի գումարներ է յուրացրել:
Մանրամասն՝ տեսանյութում: