Բազմիցս ասել եմ և կրկնում եմ նորից. Երևանի քաղաքապետի պաշտոնը քաղաքական չէ: Հասարակական պաշտոն է, քանի որ գործ ունի հասարակության լայն շերտերի հետ, բայց ոչ երբեք քաղաքական:
Բազմիցս ասել եմ և կրկնում եմ նորից. Երևանի քաղաքապետարանում յուրաքանչյուր ստորաբաժանման ղեկավար (թաղապետարանները նույնպես առանձնազված ստորաբաժանումներ են) մենեջեր է ով պարտավոր է շարժվել սահմանված ռազմավարությամբ և սահմանափակ ռեսուրսների պայմաններում օպտիմալ որոշումներ կայացնել և իրագործել:
և ուրեմն քաղաքապետի և քաղաքապետարանի գործունեությունը գնահատելիս պետք է գնահատել «նպատակ-կատարված աշխատանք-արդյունք» դիապազոնում և ոչ երբեք կառույցի ղեկավարի կուսակցական պատկանելության կամ խոսքի սահունության կամ սիրած երաժշտության...
Մենք մենեջերներ ենք ու կարծում եմ մեզ վստահված ժամանակահատվածում լավ ենք կառավարել. դրա մասին խոսում են թվերը և յուրաքանչյուր տարի ավելի բարձր նշաձող սահմանելն ու կատարելը...
և վերջապես՝ չի կարելի քաղաքական և նույնիսկ հասարակական գործչի մասին դատողություններ անել իր ժամանակից ու իրավիճակից դուրս...դա վերաբերում է ինչպես անցյալի այնպես էլ ներկայիս գործիչներին: