«Էս պահի դրությամբ աշխարհում պեռվիհ կռուգ ֆռացող երկու կարգին տղա կա՝ մեկը Վլադիմիր Պուտինն ա, մյուսը ես եմ»:)
Երևանյան աշխարհաբարով մոտավորապես վերոշարադրյալ կերպով կարելի է «թարգմանել» Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանի հետևյալ հայտարարությունը՝ «Այս պահին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում երկու իրապես փորձառու քաղաքական գործիչ կա, մեկը նախագահ Պուտինն է, մյուսը ես եմ»: Որպես իր խոսքի հիմնավորում՝ Էրդողանը հիշեցրել է այն երկար քաղաքական և կառավարման ուղին, որ անցել են 2 առաջնորդները կառավարման շուրջ 2 տասնամյակների ընթացքում՝ վարչապետ-նախագահ ձևաչափով անցումներում:
Ի դեպ, երկու երկրների առաջնորդներին և նրանց քաղաքականությունը Էրդողանից շատ ավելի առաջ նմանեցրել են հենց Երևանում, իհարկե, ավելի մեղմ և քաղաքական բնութագրությամբ, քան գրառման սկզբում ներկայացված «թարգմանությունն» է: