ՀՀ ԶՈւ-երի զորմասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ-երի զորմասերից մեկում մահացել է պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Գրիշայի Մելքոնյանը:
Մանրամասները համապատասխան կարգով»,- գրել է մամուլի խոսնակը: