Երեւանում քիչ առաջ տեղացած անձրեւի հետեւանքով մի շարք փողոցներ վերածվել են գետակների։ Սարյան փողոցը հնարավոր չէ անցնել։ Անձրևն այնքան ուժեղ է եղել, որ մայթեզրերը ծածկվել են ջրով, իսկ փողոցներով հնարավոր չէ ոտքով անցնել։ Անցորդները թաքնվել են մոտակա կառույցների տակ։

Մանրամասները՝ hraparak.am-ի տեսանյութում: