Ուկրաինան վերջապես Հայաստանում արտակարգ և լիազոր դեսպան նշանակեց: ️

Մի քանի դիտարկում նշանակման հետ կապված.

1. Սա բավական կարևոր է, եթե հաշվի առնենք, որ հայ-ուկրաինական հարաբերություններում վերջին տարիներին նկատվում էր որոշակի սառեցում, և բավական երկար ժամանակահատված Կիևն անգամ դեսպան չէր նշանակում: Դիվանագիտության մեջ դա հստակ վերաբերմունքի արտահայտում է:

 

2. Նշանակված դեսպանը՝ գեներալ-լեյտենանտ Պետրո Լիտվինը, սակայն, միանշանակ չի ընկալվում ուկրաինական հանրության կողմից: Դեռ 2014 թ․-ին նրան ներկայացվել են մի շարք մեղադրանքներ (ռազմական գործի հետ կապված), որոնք թեև հետագայում հերքվել են, այնուամենայնիվ, իրենց հետքն են թողել հանրային ընկալումներում:

 

3. Դեսպանը որոշակի դիրք ունի ուկրաինական էլիտայում, ինչը կարող է հնարավորություններ ստեղծել հայ-ուկրաինական հարաբերությունների համատեքստում: Նրա եղբայրներից մեկը նախկինում եղել է Գերագույն ռադայի ղեկավար, իսկ մյուսը բանակի գեներալ է և ղեկավարել է Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը: