Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը՝ հակապետական քարոզչություն մասին, հարցեր առաջացրեց։ Ինչ է նշանակում "հակապետական"? Արդյոք որևէ փաստաթղթում կա դրա սահմանումը? Իշխանության քննադատությունն ընկալել որպես հակապետական քարոզչություն? Արդյոք սրա մեջ հակասություն չկա խոսքի և մամուլի ազատության հռչակված սկզբունքի հետ?
Եթե կա սահմանված օրենք, և օրենքի խախտում, ապա, ըստ իս, օրինախախտի անուն/անվանումը պետք է հնչի հստակ, մեղադրանքը պիտի լինի հասցեական և հիմնավորված, և ոչ թե ակնարկներով , ինչև կարող է նաև որպես քողարկված սպառնալիք ընկալվել գործադիր իշխանության կողմից:


Հ.Գ. Ռադիոլուր լրատվականը համապատասխան հարցումներ է հղելու և վարչապետի մամուլի գրասենյակ, և խոսքի ազատության պաշտպանության տարբեր կառույցներ և ՀԿ-ներ, երեկոյան հիմնական թողարկման ընթացքում կներկայացնենք այն ամենը, ինչ կհաջողվի հավաքել այս թեմայի շուրջ:

 

Լիկա Թումանյան