Բաղադրամասեր 200 գ իշխանին՝ 300 գ պոմիդոր, 20 գ կարագ, 20 գ սոխ, աղը, պղպեղը, թարխունը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի Պատրաստման եղանակը Մաքրած իշխանը լվանալ, աղ ցանել և դնել նախապես յուղ քսած տապակի մեջ:
Ավելացնել օղակներով կտրտած գլուխ սոխ, կլոր շերտերով կտրտած պոմիդոր, ծեծած սխտոր և պղպեղ: Ձկով տապակը դնել ջեռոցը և խորովել 15-18 րոպե:
Ձուկը մատուցել նույն տապակում, վրան ցանելով թարխուն և մաղադանոս: Կատեգորիաներ Ծովամթերք (ձուկ)