Այդ հոդվածով քրեական գործի հարուցումն ամենեւին չի նշանակում, թե երեխայի սպանության վերաբերյալ տեղեկություն ունենք, կամ փաստական տվյալներ են ձեռք բերվել այդ մասին: Այն դեպքում, երբ անձը համարվում է անհետ կորած եւ սահմանված ժամկետում նրա գտնվելու վայրը հայտնի չի դառնում, սպանության հատկանիշներով հարուցվում է քրեական գործ եւ կատարվում է քննություն: Այդ ընթացքում անձի հայտնվելու պարագայում քրեական գործը կարճվում է՝ հանցադեպի բացակայության հիմքով: Հույս ունենք, որ տվյալ դեպքում հենց այսպիսի ելք կունենանք:
Կից նյութն՝ այստեղ