ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 18-ին ընդլայնված կարգով հանդիպել է ՀՀ անվտանգության խորհրդի աշխատակիցների հետ: Գրիգորյանը աշխատակիցներին հորդորել է լինել առավել նախաձեռնողական իրենց պրոֆեսիոնալ գործունեությունը իրականացնելու ճանապարհին:

 

«Մեծապես կարևորելով յուրաքանչյուր աշխատակցի ներդրումը համակարգի հետագա կայացման և զարգացման գործում՝ գործընկերներիս հորդորեցի լինել առավել նախաձեռնողական իրենց պրոֆեսիոնալ գործունեությունը իրականացնելու ճանապարհին:
Վստահեցնում եմ, որ Անվտանգության խորհուրդը դառնալու է այն հաստատությունը, որը Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթների իրականացման ճանապարհին ակտիվ համագործակցելու է ՀՀ ոլորտային գերատեսչությունների, ուղեղային կենտրոնների, փորձագիտական և գիտական շրջանակների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության հետ: Աշխատելու ենք միասին, միասնական, փոխըմբռնման և վստահության մթնոլորտում՝ ի շահ մեր երկրի անվտանգության ամրապնդման և բարօրության»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Գրիգորյանը: