Ղարաբաղյան շարժման հիմնադիր Իգոր Մուրադյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով ստեղծվելու է կառավարական հանձնաժողով։
«Մեծ ցավով տեղեկացա Իգոր Մուրադյանի մահվան մասին։ Մի մարդու, ով կանգնած էր 1988֊91թթ մեր ազգային֊ժողովրդավարական հեղափոխության՝ Ղարաբաղյան կամ Հայոց Համազգային Շարժման, հետևաբար նաև Հայաստանի Հանրապետության ստեղծման և Արցախի ազատագրման ակունքներում։
ՀՀ վարչապետից հանձնարարական եմ ստացել կառավարական հանձնաժողով ձևավորել՝ Իգոր Մուրադյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով», - Facebook-ի իր էջում գրել է Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։
Ի. Մուրադյանը մահացել է այսօր Երևանում։ Վերջին շրջանում նա բուժվում էր ԱՄՆ կլինիկաներից մեկում և մի քանի օր առաջ էր վերադարձել Երևան։