Վիետնամի պատերազմ, նաև հայտնի որպես Երկրորդ հնդկաչինական պատերազմ և Վիետնամում հայտնի որպես Ինքնապաշտպանական պատերազմ ընդդեմ Ամերիկայի:

Այն տևեց 1955 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 1975 թվականի ապրիլի 30-ը:

Այն երկրորդն էր Հնդկաչինական պատերազմներից և պաշտոնապես տեղի է ունեցել Հյուսիսային Վիետնամի և Հարավային Վիետնամի կառավարության միջև: Հյուսիսային Վիետնամի բանակին սատարում էին Խորհրդային միությունը, Չինաստանը և այլ կոմունիստական դաշնակիցներ, իսկ Հարավային Վիետնամին աջակցում էին Միացյալ Նահանգները, Հարավային Կորեան և Ավստրալիան, Թայլանդը և այլ հակակոմունիստական դաշինքներ, ինչի պատճառով պատերազմը համարվում էր Սառը պատերազմի մաս:

Այս պատերազմը ԱՄՆ-ի համար ծանր փորձություն եղավ։ 

Երկիրը ցնցվեց հակապատերազմյան ցույցերով։ Այդ ժամանակ Վիետնամում ԱՄՆ-ն բավականին մեծ կորուստներ ունեցավ։ 1973 թվականի հունվարի 27-ին կնքվեց Փարիզյան խաղաղության համաձայնագիրը, որի համաձայն՝ ամերիկյան զորքերը պետք է լքեին Վիետնամը։ Երկու ամիս անց ամերիկյան զորքերն արդեն լքել էին Վիետնամը։

Բայց մինչ այդ պատերազմի թեժ տարիներին Վիետնամում գործում էին ԱՄՆ-ի հատուկ նշանակության գերգաղտնի վաշտ՝ MACV-SOG անվանումով (Military Assistance Command, Vietnam – Studies and Observations Group)։ Այն տարատեսակ գաղտնի գործողություններ էր կատարում Վիետնամի, Լոսի, Կամբոջայի, Բիրմայի և Չինաստանի սահմանամերձ տարածքներում։ Եվ որպեսզի թաքցնեն իրենց գործունեությունը, մշակվել էր հատուկ հանդերձանք։

Շարունակությունն ու լուսանկարներն՝ այստեղ։