Կամավորներ և պարզապես սրտացավ մարդիկ, մեր թիմի կամավորական որոնողական աշխատանքն այս պահին կանգնեցվում է մինչև Հայկի գտնվելու վայրի մասին ԱՌԱՋԻՆ ՀԱՎԱՍՏԻ տեղեկատվություն ստանալը։
Հենց եղավ հավաստի լուր, մենք ԱՆՄԻՋԱՊԵՍ ԿՎԵՐՍԿՍԵՆՔ որոնումը։ Այս իրավիճակում ճիշտ է թողնել, որ ոստիկանությունը և ԱԻՆ-ն անեն իրենց աշխատանքը, իսկ վերջիններս նորություն ունենալու դեպքում անմիջապես կապվելու են մեզ հետ։
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ԼՈՒՐԻ։