Ժամանակին, երբ մեր երկրի աստղիկներն ու մշակութային գործիչները ՀՀԿ-ի սպասարկուներն էին և մեծ ոգևորությամբ էին խոսում իշխող քաղաքական ուժի մասին, ցասում և ամոթ էր առաջացնում հանրության շրջանում:
Առհասարակ, մշակույթի գործիչը պետք է ազատ, անկախ լինի, ժողովրդի սրտի խոսքը իր ընկալմամբ և գեղարվեստորեն հանրայնացնի, սակայն մեր ժողովրդի բախտը նաև այս առումով չի բերել: Ունենք մի խումբ մշակութային գործիչներ, ովքեր լղոզված, ցինիկ կերպարաներ են, բայց և նաև հեռուստատեսության միջոցով մտնում են մեր տները և խոսում մեզ հետ: ՀՀԿ-ին «սապոնվելուց» հետո, հիմա էլ որոշել են «գող» սատարել, այն էլ ինչի համար' մի քանի քոռ կոպեկի կամ մի փոր հացի համար:
Երեկ Էջմիածնում կազմակերպված հանրահավաքի հիմնական մասսան և դեմքերը մեր դերասաններն էին, ովքեր իրենց աջակցությունն էին հայտնում Դոն Պիպոյին: Հավանաբար Դոն Պիպոյի տանը նախապես պատրաստված սեղանի շուրջ ստացել էին իրենց ելույթների տեքստերն ու ելույթների գնահատումը նաև ծրարի տեսքով:
Սա իսկապես ամոթ է յուրաքանչյուրի, առավել ևս հանրային դեմքի համար, որովհետև այս ամենն ազնիվ մղումներով պայքար չէ, այլ պայքար է կեղտոտ գրոշների համար:
Գրառումը` Սոֆի Շահբազյանի: